EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը

EventHub․am հարթակը դարձել է Black Eyed Peas աշխարհահռչակ խմբի՝ Թբիլիսիում կայանալիք համերգիտոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչըՀայաստանում, ինչի շնորհիվ տոմսերը կարելի է ձեռքբերել ՀՀ դրամով: Համերգը կայանալու է հուլիսի 7-ին Բորիս Պայչաձեյի անվան «Դինամո» մարզադաշտում։

 

«EventHub.am-ի և Caucasus Entertainment Production-ի բացառիկ համագործակցության շնորհիվ առաջինանգամ հայկական հարթակը դարձել է Վրաստանումկայանալիք համերգի տոմսերի պաշտոնական վաճառող։ Սա և՛ նոր շուկաներ է բացում մեզ համար, և մերհաճախորդներին ընձեռում մշակութային տուրիզմի նորհնարավորություններ՝ ընձեռելով հարցերի դեպքում հայերենով աջակցություն ստանալու հնարավորություն, միևնույն ժամանակ ապահովագրելով տոմսերիձեռքբերման հետ կապված հնարավոր մի շարքռիսկերից»,- ասում է Eventhub հարթակի պրոդուկտիղեկավար Էլլա Աղաբաբյանը։

 

Black Eyed Peas-ն աշխարհահռչակ ամերիկյան ​​խումբ է, որը միավորում է հիփ-հոփը, փոփն ու  R&B-ն և հայտնի է«Where Is the Love», «I Gotta Feeling» ու շատ այլ հիթերով: Նրանց երաժշտությունը բարձր է գնահատվել թեհանդիսատեսի, թե քննադատների կողմից՝ խմբի համարբերելով մի քանի Գրեմմի մրցանակներ այնպիսիանվանակարգերում, ինչպիսիք են «Լավագույն ռեփկատարումը», «Լավագույն ռեփ երգը» և «Դուետի կամխմբի կողմից լավագույն փոփ կատարումը»:

 

Նշենք, որ EventHub-ում հասանելի է Թբիլիսիումկայանալիք համերգի տոմսերի երկու տարբերակ՝ Standing zone՝ 31,000 ՀՀ դրամ, և Golden zone՝ 41,000 ՀՀ դրամ։

 

EventHub-ի մասին

 

EventHub հարթակը պարզեցնում է միջոցառումներիկազմակերպումը՝ տրամադրելով նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցվածլուծումներ: EventHub-ն Ամերիաբանկի դուստր ընկերության՝ «Դիննո»-ի B2B պրոդուկտն է և գործարկվել է 2023-ին։ Այսկարճ ժամանակահատվածում այն արդեն իսկ ունի 50-ից ավելգործընկեր, որոնց համար EventHub-ի գործիքակազմովստեղծվել և հաջողությամբ իրականացվել է 150-ից ավելիմիջոցառում:

Այս թեմայով
am