Ի՞նչ եք ուզում մեկից, որ Տավուշը տալիս է ու դա ներկայացնում որպես փրկություն․ իր արժանապատվությունը չի պահում, ինքը ո՞նց կարա Հայաստանի ժողովրդի արժանապատվությունը պահի․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին չի զարմացնում այն, որ ՀՀ իշխանությունները բարձր մակարդակով չեն արձագանքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որով նա պահանջում է Հայաստանից ճանաչել Խոջալուի «ցեղասպանությունը»։

Առհասարակ, նրա գնահատմամբ, գործող իշխանությանը չի կարելի համարել Հայաստանի իշխանություն, քանի որ, Շարմազանովի խոսքով, նրանց վարած քաղաքականությունն իրեն հիշեցնում է պանթուրքիզմի գործելաոճը։

«Ի՞նչ եք ուզում մի իշխանությունից, որ Արցախն է հանձնել, Հայաստանից հողեր է հանձնել, Տավուշը տալիս է ու ներկայացնում դա որպես փրկություն։ Ալիևը բռնել է նրանց վախը, իրենք ո՞նց կարող են Ալիևի դեմ խոսել։ Իրենք ո՞նց պետք է մեզ պաշտպանեն, եթե իրենք իրենց չեն կարողանում պաշտպանել։ Ալիևն ինչ ասես՝ չասեց իրեն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ․), մի ձայն- մի ծպտուն հանե՞լ են։ Բա որ իր արժանապատվությունը չի պաշտպանում, ինքը ո՞նց կարա Հայաստանի ժողովրդի արժանապատվությունը պահի»,- ասաց Շարմազանովը։

Այս թեմայով
am