ՌԴ ԱԳՆ-ից հայտարարում են՝ Հայաստանը սկսել է խուսափել ՌԴ-ի հետ ԱԳՆ և ՊՆ մակարդակով շփումներից

Հայաստանը դադարել է շահագրգռված լինել Ռուսաստանի հետ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության գծով շփումներում. դա Արևմուտքի ճնշման արդյունքն է, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: 

Գալուզինը նշել է․ որ 2023 թվականի նոյեմբերից արտգործնախարարների մակարդակով հանդիպում չի եղել․ «Գործընկերները հետաքրքրություն չցուցաբերեցին միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիր մշակելու և կնքելու մեր առաջարկի նկատմամբ։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը»։ 

Այս թեմայով
am