«Ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի ընտրություններին». Բագրատ Սրբազան
|
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հավաստիացրեց, որ գործող կառավարության հեռացումից հետո ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի ընտրություններին: «Ժամանակավոր կառավարության գործառույթներից մեկն էլ լինելու է` սահմանված ժամկետում կազմակերպել ընտրություններ: Ի դեպ` ժամանակավոր կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը»,- մանրամասնեց նա։ |