«Գնում ենք ՔԿ՝ որոշակի պահանջներ ներկայացնելու»․ Բագրատ Սրբազան
«Գնում ենք Քննչական կոմիտե՝ որոշակի պահանջներ ներկայացնելու՝ իրենց գործառույթների շրջանակներում»,-Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ տեղում կհստակեցնի, թե ինչ պահանջների մասին է խոսքը։ «Մեր երկրում ամեն ինչ մեկ մարդու քմահաճույքից է կախված, բայց հավատում եմ՝ մարդիկ, որոնք պաշտոնների գլուխ են, կարող են ինչ-որ ընթացքներ բեկել՝ իրենց անաչառության և արդարության սկզբունքով։ Ամեն մարդ չէ, որ պետք է ենթարկվի ապօրինի հրահանգներին, մենք դա ենք ուզում տեսնել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա և իր աջակիցները շարժվեցին դեպի ՔԿ, ճանապարհին Բագրատ Սրբազանը կրկին կոչ արեց զերծ մնալ սադրանքներից։
Տեսանյութը՝այսսեղ