Ձերբակալվածներից գրեթե բոլորն ունեն վնասվածքներ, մեկը հոսպիտալացվել է. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահմայնը նշեց, որ այս անգամ ևս այցելել է ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց, և գրեթե բոլորն ունեն նկատելի վնասվածքներ։
«Բազմիցս եմ կալանավայրեր, ոստիկանական բաժիններ այցելել՝ բերման ենթարկվածներին, բայց նման վիճակ գրեթե չեմ տեսել, գրեթե բոլորը ունեն նկատելի վնասվածքներ»,-ասաց նա և նշեց, որ մեկը նույնիսկ հոսպիտալացվել է։
Աբրահամյանի խոսքով՝ ձերբակալվածների պահման վայրն էլ սարսափելի է։
«Միջադեպի օրը ոստիկանությունը ոչ ադեկվատ էր գործում՝ գործի էին դրել սադրիչների իրենց ինստիտուտը, որի միջոցով բախումներ հրահրեցին, կոշտ միջոցներով բերման ենթարկվեցին և հետգայում ձերբակալվեցին»,-ասաց նա։