Լյուդվիգ Գյուլնազարյանն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար

Ավագանու քվեարկությամբ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Ընտրվելու առիթով վերջինիս շնորհավորել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը:

«Սիրելի՛ փարաքարցիներ, Արմավիրի մարզի սիրելի՛ բնակիչներ, Փարաքար համայնքի ավագանու քվեարկությամբ համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Վստահ եմ՝ պարոն Գյուլնազարյանի գլխավորությամբ համայնքը կշարունակի զարգացման իր ճանապարհը, և առաջիկա տարիներին միասին կենսական նշանակության բազմաթիվ խնդիրներ կլուծվեն»,- գրել է նա:

Նշենք, որ համայնքի ղեկավարումը, ըստ պայմանավորվածության, «Դավիթ Մինասյան դաշինք»-ը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է իրականացնեն միասն: 2,5 տարի էր՝ համայնքի ղեկավարն էր Դավիթ Մինասյանը:

Օրեր առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել էր անվստահության գործընթաց սկսել: Մինասյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս՝ համայնքի ղեկավարի պաշտոնում սատարելով Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության՝ արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին:

Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությանը մեկ ձայն էր պակասում՝ Մինասյանին անվստահություն հայտնելու համար: Այսօր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի օգտին:

Այս թեմայով
am