«Պետք է հասկանանք, ճանապարհային հենապատեր գոյություն ունեցել են, թե՞ չէ», Նիկոլ Փաշինյան
|
«Տեղի ունեցածի արդյունքներով մենք պետք է նորից անդրադառնանք մեր ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին»,-կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետին և դրա հետևանքներին: «Առաջինը՝ ստանդարտնեին, և երկրորդը՝ որակի հարցին, որպեսզի հասկանանք թե մենք ընդհանրապես ճիշտ ենք սպասարկում ճանապարհները, կամուրջները և ընդհանրապես ինչ պիտի նկատի ունենանք կամուրջ ասելով: Մի քանի այցերի ընթացքում մեկ-երկու մեր կողմից կամուրջ անվանվող շինություն ընկավ աչքովս, որը ըստ էության երկու մեծ խողովակ է, պայմանական ուղղահայաց և հորիզոնական ինչ-որ բաներ վրան շարված, որը կամուրջ անվանել շատ դժվար է, և շատ պայմանական: Նաև մենք պետք է հասկանանք, թե օրինակ տվյալ հատվածում ճանապարհային հենապատեր գոյություն ունեցել են, թե՞ չէ, ինչո՞ւ չեն աշխատել այդ հենապատերը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ պետք է վերլուծություն իրականացնել, թե եղանակի տեսությանը համապատասխան մարմինների արձագանքը որքանով է ադեկվատ եղել. |