Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում՝ Կառավարության նիստին զուգահեռ

Իրադրությունը Հանրապետության հրապարակում լարված է։

Բագրատ Սրբազանը աջակիցների հետ արդեն Կառավարութան շենքի մոտ է։ Ոստիկանները քաղաքացիների նկատմամբ ուժ են կիրառում՝ դուրս հանելով հրապարակից, որտեղ նրանք խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում։

Ոստիկանությունը բոլոր քաղաքացիներին հորդորեց հետ գնալ, ազատել երթևեկելի հատվածը, միաժամանակ նոր ուժեր է կենտրոնացնում ոստիկանությունը։ Բագրատ Սրբազանը հանդարտվելու կոչ արեց։

Նշենք, որ Կառավարության շենքը մեծաթիվ ոստիկանական ուժեր էին շրջափակել այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ այսօր գնալու են և ավտոմեքենաներով շրջափակեն կառավարության շենքը։

Տեսանյութն՝ այստեղ

Այս թեմայով
am