Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ 29.743 քառակուսի կիլոմետր
Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ 29.743 քառակուսի կիլոմետր, և այդ տարածքն անձեռնմխելի է:
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դրանք վերարտադրենք պայմանագրի տեքստի մեջ։ Կարծում եմ՝ ունենք հնարավորություն օր առաջ այդ աշխատանքներն ավարտելու։
«Խաղաղության խաչմերուկ» նախագծում մենք արտահայտել ենք մեր բոլոր պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Մենք ցանկացած պահի պատրաստ ենք գնալ այդ նախագծի իրականացմանը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ: Ինչու եմ ասում՝ այդ թվում Ադրբեջանի հետ, որովհետև այդ նախագիծը ակնհայտորեն չի վերաբերում միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացմանը, այլ ընդհանրապես տարածաշրջանային նշանակություն ունի:
Նիկոլ Փաշինյան