«Վահե Ղազարյանը վախեցե՞լ ա՝ գա», «մատդ ծալի»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ԱԺ չեկավ. փոխնախարար Սարգսյանն է մասնակցում բյուջեի քննարկմանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Օրակարգում գրած ա՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյան, ինչո՞ւ դահլիճում չէ, վախեցե՞լ ա՝ գա»։ «Ձեր պարտականությունն է՝ ապահովել նախարարի ներկայությունը»,- շարունակեց նույն խմբակցությունից Աղվան Վարդանյանը՝ դիմելով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին։ Իրարանցում սկսվեց։ Քոչարյանն ասաց՝ դո՛ւք ձեր պարտականությունները լավ չգիտեք, Վարդանյանն արձագանքեց՝ «մատդ ծալի»։ «Մատդ․․․»,- արձագանքեց Քոչարյանը։
Տեսանյութն՝ այստեղ