«Հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին»․ Ալիև
«Հայաստանում ռևանշիստները քիչ չեն»,- այս մասին նախօրեին կնոջ և դստեր հետ Իվանյան (Խոջալու) այցի ժամանակ hայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, տեսնում ենք, որ մեր նկատմամբ կրկին տարածքային պահանջներ ներկայացնելու փորձեր են արվում։ Ուստի մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք և ուժեղացնենք մեր բանակը»,- դիմելով բնակիչներին՝ ասել է Ալիևը։