«Տավուշը հանուն հայրենիքի» պայքարը ազդարարում է 3–րդ և վճռական փուլի մասին
Վարչապետի թեկնածուն պետք է լինի վերկուսակցական, իսկ հաշտության կառավարությունը պետք է լինի հայրենատեր և աստվածասեր և ունենա օրակարգային 3 ուղղություն`
✔️Ներքին հաշտություն` հիմնված արդարության և արդարադատության վրա, մեր կյանքի զարգացմամբ պայմանավորած։
✔️Արտաքին քաղաքականության մեջ առանց հակա-ների, խաղաղության պայմանագրի շուրջ իրական բանակցություններով, ներառյալ` արցախցիների անվտանգ վերադարձով։
✔️Ադրբեջանի ԶՈւ–ի Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս գալով։ Սահմանազատման գործընթացը պետք է մեկնարկի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո` ՀՀ օրենսդրությամբ, միջազգային չափանիշներով և հստակ քարտեզներով և երաշխավորների ներգրավվածությամբ։