«10 րոպե է պետք այստեղ հասնելու համար»․ Նիկոլյանը հանդիպման տարբերակ է առաջարկում Բագրատ Սրբազանին
|
«Զվարթնոց» օդանավակայանում ապրիլի 23–ից հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ցանկանում է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ և առաջարկում է նրան օդանավակայան գնալ։ Այս մասին նա ասել է «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում։ Նիկոլյանը նշել է՝ լսել է Տավուշի թեմի առաջնորդի հրապարակային հորդորը՝ դադարեցնել հացադուլը, ինչպես նաև նրա ցանկությունը՝ գալ և տեսակցել։ Զարմանում է, թե ինչո՞ւ Սրբազանը մինչև հիմա չի եկել ու չի հանդիպել իրեն։ |