Դավիթ Տոնոյանն անմեղ է․ փորձաքննությունը հերքել է ներկայացված մեղադրանքը

ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով հրթիռների ստուգման գործընթացը ավարտվել է: Փաստաթղթերով արձանագրվել է, որ հրթիռները իդեալական վիճակում են եղել։ Աղմկահարույց այս գործը մտել է միջնորդությունների փուլ։

 

Չնայած այս հանգամանքին՝ Դավիթ Տոնոյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատարանները մերժում են նրա խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու բոլոր միջնորդությունները։

 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277 մլն 323 հազ․ 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար. ու փաստորեն պարզվում է՝ հրթիռները պիտանի են եղել: Հետաքրքիր զարգացումներ են։

Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Այս թեմայով
am