Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար. Պետրոսյան
«Ժողովրդական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Իրանի քաղաքական և հոգևոր դասի բարձրաստիճան պաշտոնյանների ողբերգական մահվան կապակցությամբ:
Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար:
Սա, հիրավի, մեծագույն կորուստ է ոչ միայն Իրանի, այլև բարեկամ բոլոր պետությունների համար»: