Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին
«Կիրանցը իմ հայրենի գյուղն է և նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները ինձ չեն կարող չանհանգստացնել և չհուզել։ Չէի ցանկանա, որ նման միջադեպ արձանագրվի, այն էլ լրատվամիջոցի և լրագրողի մասնակցությամբ։ Կուզեի, որ դեպքին գնահատական տալուց առաջ ծանոթները, ընկերները փորձեն պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,– ArmLur.am–ի հետ զրույցում ասել է պատգամավորը։
Նա ընդգծել է , որ «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունի։