Բագրատ Սրբազանը հանրությանը կոչ է անում վերջ տալ «նախկիններ-ներկաներ» խոսույթին
Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադառնալով Հայաստանի քաղաքական դաշտում տիրող վիճակին, Բագրատ Սրբազանը հանրությանը կոչ արեց վերջ տալ «նախկիններ-ներկաներ» խոսույթին։
Սրբազանը նշեց․ «Ինձ անընդհատ ներկայացնում են «նախկինների», «ներկաների» պատմությունները։ Լսեք, ժողովուր՛րդ, ավետարանը շատ հրաշալի պատմություն ունի, մեր Տերը շատ հրաշալի խոսք ունի՝ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»։ Կպայթի ամբողջը։ Մենք պիտի կարողանանք առաջ նայելու, զարգանալու մասին մտածել։ Պատվով և հայրենիքով ապրելու գիտակցում պիտի լինի բոլորիս մոտ»։
Անդադառնալով պայքարի ընթացքին, Սրբազանը նշեց, որ պայքարը համբերատարությամբ պետք է անցնել։