Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում խմբակցության դիրքորոշումը

meganews-ը կապ հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել Կիրանց գյուղում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի և Newday կայքի լրագրող Անի Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպը։ 

 

֊ Պարոն Սաղաթելյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր Կիրանց գյուղում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքագիծը, համաձա՞յն եք նրա հնչեցրած տեսակետների հետ։ 

 

֊ Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում խմբակցության պատգամավորների տեսակետը: 

 

Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի: Հավելեմ նաև, որ մեզ համար անընդունելի է ԶԼՄ որևէ ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կամ վիրավորանքը:

 

Այս թեմայով
am