Այս պահին իշխանությունները քննարկում են Բագրատ Սրբազանին ձերբակալելու տարբերակը
Ակնհայտ է, որ իշխանություններն անհանգիստ են գնալով թափ հավաքող շարժուման ընթացքից, որը մայիսի 9-ին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ պետք է հասնի Երևան և հանրահավաք անցկացնի Հանրապետության հրապարակում:
YerevanLive-ի տեղեկությունների համաձայն, իշխանությունները այս պահին քննարկում են Բագրատ Սրբազանին գիշերային ժամերին ձերբակալելու տարբերակը:
Այս տեղեկությունը ճշտելու համար մենք կապ հաստատեցինք «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման համակարգող խորհրդի անդամների հետ, ովքեր մեր հարցին ի պատասխան նշեցին, որ այդպիսի ապօրինի որևէ գործողություն պարզապես կդառնա գործող իշխանության վերջի սկիզբը: