Իշխшնшփnխnւթյnւն չի լինելու. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ են պահանջում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները։
Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանի ասաց՝ ինքը քաղաքական պահանջ չի լսել, եթե նրանց առաջարկն Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, ևս մեկ քայլով հարձակվելն է… քաղաքական պահանջ չկա։
Նա նշեց, թե Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում։
Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանը ֆիքսում է իր սահմանը, այդ գործընթացը շարունակվելու է։
Նա վստահ է, որ հիմա իշխանափոխություն չի լինելու։
նա հավելեց, որ Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որը տեղի կունենա 2026 թվականին։