Մեր պահանջը հետևյալն է․ այս ապօրինի գործընթացը պետք է դադարեցվի
Մեր պահանջը հետևյալն է․ այս ապօրինի գործընթացը պետք է դադարեցվի։ Չեն կարող իրենք իրենց տաքուկ կաբինետներում նստած մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել։
Ասում են՝ խառնվում ենք քաղաքականությանը։ Ճիշտ ենք անում։ Դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում։ Սա իմ երկիրն է, իմ հայրենիքն է, իմ եղբայրների, իմ ընկերների։ Սա է իրականությունը։ Ուրիշ որևէ բան չկա։ Մենք կամ պիտի ունենանք պետություն, որը գլուխը բարձր ապրում է՝ բոլոր դժվարություններով ու տառապանքներով և հաղթանակների միտված կամ պիտի ոչնչանանք գնանք։
Բագրատ Սրբազան