«ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման ծրագրի համար հավելյալ 2 մլն եվրո կհատկացնի»․ Յան Կուպման

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Յան Կուպմանը հայտարարել է, որ ԵՄ-ն կֆինանսավորի Ադրբեջանի ականզերծման ծրագիրը։

Նրա խոսքով՝ ԵՄ անդամ 10 երկրներն իրենց ներդրումն են կատարել այդ ծրագրում, և ծրագրին միացած երկրների թիվը կավելանա։

Կուպմանը հավելել է, որ 2020թ․ ի վեր այդ նախաձեռնության շրջանակներում հատկացվել է 8 մլն եվրո, իսկ այսօր լրացուցիչ հատկացվում է ևս 2 մլն եվրո։ Նրա խոսքով՝ հետագայում նախատեսվում է այդ գումարը հասցնել 13 մլն եվրոյի։

 

Այս թեմայով
am