Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

«Ես տեսնում եմ, որ որոշ սադրիչներ, նույն դերակատարները, որոնք 5-րդ շարասյուն են հանդիսանում, մարդկանց, տարեցների հույզերը շահարկելով, փորձում են հրահրել»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Երբ որ ժողովրդի կարծիքը լսելու ժամանակը կգա, նրանց կարծիքը կլսենք, հիմա էլ է դա արվում՝ վարչապետն ամեն անգամ գնում, ժողովրդի հետ հանդիպում գալիս է»,- ասաց Սիմոնյանը և հավելեց. «Այսինքն՝ ուզում եք ասել տարբեր կուսակցություններ փոխած, Դաշնակցության և «Հայաստան» դաշինքի շտաբի պետերը, որոնք ինչ-որ բան են կորցրել՝ սեփականության իմաստով, իշխանություն են կորցրել, որ գնում մարդկանց խաբում են, կամ էն մյուս հատուկ ծառայությունների աշխատակիցներ և ծառայողներ, որոնք գնում այնտեղ, փորձում կրքեր հրահրել, դրանք ժողովրդի ռեալ կարծի՞քն են»:

Սիմոնյանը նաև նշեց՝ սպասում է՝ նրանք հասկանան, որ քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգոռան և գնան տներով. «Ասելիք չունեն, ինչ են ասելու՝ եկեք սահման չունենանք, եկեք պատերազմենք Ադրբեջանի հետ: Դավա՛յ, առա՛ջ, թո՛ղ գնան: Սահմանն ուզում ենք մինչև վերջ՝ Մեղրի, Սյունիք, մինչև Պարսկաստան վերարտադրենք, ինչպես որ անկախացել ենք: Հերիք եղավ, բոլ եղավ մարդկանց հույզերի վրա խաղալ»:

Այս թեմայով
am