Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարությունում խուզարկության մասին տեղեկացել է մամուլից:

Նախարարն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում:

«Ես ինքս տեղյակ չեմ: Գտնվում էի կառավարությունում, նիստի էի: Շատ բան չգիտեմ, ինքս ծանոթացել եմ լրատվությունից»,–ասել է Ավանեսյանը՝ հորդորելով մանրամասների  համար դիմել Քննչական կոմիտե:

Անդրադառնալով հարցին, թե ինքը հարցաքննվե՞լ է՝ նախարարը պատասխանել է, որ  որևէ գործի շրջանակներում վերջերս չի հարցաքննվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն  է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում:

 

Այս թեմայով
am