Ստրուկի՞ վարքագիծ է․ չեմ կարծում, որ կարող է գտնվել որևէ արդարացում՝ հային ստիպելու մոռանալ իրեն պատճառված ցավը՝ ցեղասպանությունը. Ամիրխանյան

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի համար անընդունելի է իշխանությունների առաջ քաշած՝ Հայոց ցեղասպանության գաղափարից  հրաժարվելու մոտեցումը:

«Եթե մարդն իր կրած վիրավորանքը մոռանում է, դրա համար շատ լուրջ պատճառներ պետք է լինեն: Իսկ այս դեպքում չկա մի պատճառ, որ մենք մոռանանք ցեղասպանությունը: Չհասկացա՝ ստրուկի վարքագի՞ծ է: Մեր գաղափարախոսությունը, կյանքի մասին պատկերացումներն այլ են որոշ քաղաքական գործիչների պատկերացումներից: Միգուցե նրանց մոտ ինչ-որ մոտիվացիաներ կան, որոնք դրդում են նման քայլերի: Բայց չեմ կարծում, որ կարող է գտնվել մի որևէ արդարացում, որը կարող է դրդել  հային մոռանալ իրեն պատճառված ցավը՝ ցեղասպանությունը»,-նշեց նա:

Հիշեցնենք՝ երեկ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ճշտել և արձանագրել Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները։

Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ իշխանությունները փորձում են հրաժարվել Հայոց ցեղասպանության գաղափարից:

 

Այս թեմայով
am