«Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացը վերսկսվել է»․ Վահան Կոստանյան
|
Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանվորվել են վերսկսել սահմանազատման գործընթացը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ «Սահմանազատման հանձնաժողովների կազմերը թարմացվել են, սակայն դեռ նիստ տեղի չի ունեցել։ Երկու կողմերում էլ որոշակի տնային աշխատանք է կատարվում»,- ասել է նա։ |