Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար. Նիկոլ Փաշինյան
Ես և կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող, միայն 2022թ․ արձանագրեցինք, որ ՀՀ անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է, և մեր պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել, և այդ գործոնը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքը։
Պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը, որտեղ հայտնվելով՝ մենք փրկչի և հովանավորի կարիք ենք ունենալու»,-հավելեց նա ԱԺ-ում կառավարության 2023-ի կատարողականը ներկայացնելիս։