«Ռազմական լայնամասշտաբ գործողությունների հնարավորություն այս պահին չեմ տեսնում»․ Տ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ադրբեջանի կողմից ռազմական լայնամասշտաբ գործողություններ չի կանխատեսում․ «Ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանն ագրեսիվ չէ կամ ընդունակ չէ դրան, այլ, կարծում եմ, որ ադրբեջանական քաղաքական նպատակները, որոնք հռչակվում են, այս փուլում ենթադրում են ոչ թե լայնամասշտաբ ռազմական գործողություններ, այլ՝ սահմանափակ ճակատով որոշակի գործողությունների իրականացում ՀՀ տարածքի այն ուղղություններով, որոնք Ադրբեջանի համար կարող են մարտավարական ու ռազմավարական գերակայության տեսանկյունից կարևոր հանգրվան դառնալ»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է Աբրահամյանը: