Բալասանյանը Փաշինյանին խնդրել է իրեն հանգիստ թողնել ու խոստացել, որ չի խոսելու
|
Արցախի բռնի հայաթափումից հետո Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գալով Հայաստան, իր որոշ մերձավորների հետ միասին հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե: 24News-ի իրավապահ համակարգի աղբյուրների փոխանցմամբ, Բալասանյանից և իր շրջապատից փորձել են ճշտել, թե ինչպե՞ս են հատել Հակարիի կամուրջը, ամենից շատ իրավապահ մարմիններին հետաքրքրել է, թե արդյո՞ք պատրաստվում են ներգրավվել քաղաքական պրոցեսներում: Այս միջնորդավորված խոսակցությունից հետո Բալասանյանին և իր մտերիմներին այլևս չեն հրավիրել վարույթն իրականացնող մարմին: Ահա սա է պատճառը, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Հայաստան գալուց հետո որևէ հանրային ելույթ կամ խոսք չի ասել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |