Այս ահաբեկչությունը ձեռնտու էր նրանց, ովքեր Կիևի ռեժիմի ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ․ Պուտին

«Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությունը ձեռնտու է նրանց, ովքեր Կիևի ռեժիմի ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Լիովին պարզ է՝ մարտի 22-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կատարված սարսափելի հանցագործությունը ահաբեկման ակտ էր։ Եվ անմիջապես հարց է ծագում՝ ու՞մ է դա ձեռնտու։ Այդ չարագործությունը մի օղակն է ընդամենը մի շարք փորձերի՝  արվող նրանց կողմից, որոնք 2014 թվականից Կիևի նեոնացիստական ռեժիմի ձեռքով պատերազմում են մեր երկրի դեմ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ հայտնի փաստ է, որ նացիստները երբեք չեն վարանել իրենց նպատակներին հասնելու համար ամենակեղտոտ և ամենաանմարդկային միջոցները գործածել։

Այս թեմայով
am