Այսօր Ժնևում տեղի կունենա Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Գաֆարովայի հետ

Այսօր Ժնևում տեղի կունենա  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Այս մասին 24news.am-ին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։

Ավելի Վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաքում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։

Այս թեմայով
am