Ալեն Սիմոնյանը ԵԽ պատգամավորներին երախտագիտություն է հայտնել հայանպաստ աշխատանքի համար ու պարգևատրել
Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին Բելգիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի պատվո շքանշանով է պարգևատրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելամիին և Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելին՝ ի երախտագիտություն նրանց կատարած հայանպաստ աշխատանքի: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Պատվո շքանշանով է պարգևատրվելու նաև Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը: