Ռուսական 102-րդ ռազմաբազայում զինծառայողի վրա կրակել է ծառայակիցը. ինչ է կատարվել զենքի ընդունման պահին
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորը մահացել է ծառայակցի կողմից արձակած կրակոցից։
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն դեպքը եղել է զենքի ընդունման հանձման ժամանակ և ըստ նախանական վարկածի կրակոցը պատահաբար է եղել։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՌԴ 102-րդ ռազմաբազայի Կամխուտի զորավարժարանից հրազենային մահացու վիրավորումով Գյումրու ԲԿ է տեղափոխվել ռուս զինծառայող 22-ամյա Ռոման Շատերնիկովը։
Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ զինծառայողն իրենց մոտ տեղափոխվել է արդեն մահացած, հրազենային վիրավորման հետքերը եղել են պարանոցի ու իրանի հատվածում՝ ձախ կողմից։