Եթե խայծը կուլ տանք, Վայոց Ձորը, Սյունիքը, Գեղարքունիքն են «ադրբեջանական» ասելու, ընդվզում է պետք. 24TV

Գանձակը, Գետաշենը ինչի՞ չես պահանջում, որ Տավուշի բնակիչներին ես համոզում, թե մեր հողը չէ, պետք է ազատենք: Եթե այս խայծը կուլ տանք, Վայոց Ձորը, Սյունիքը, Գեղարքունիքն են ասելու՝ «ադրբեջանական են, պետք է տանք»: Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, ընդվզի: 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրականագետ, գրող Կարո Վարդանյանը:

 

«Սատանան 1992 թվին էլ էր մեր գլխին չոքած, նա այդքան վախենալու չէ, որքան թվում է: Սատանայի վկայի հեքիաթներին չպիտի հավատանք, սեղանի տակ մտնենք, ոտքի պետք է ելնենք ու պայքարենք»,-ընդգծեց Վարդանյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս թեմայով
am