ԱՄՆ պետդեպը հետաքրքրված է ՀՀ-Ադրբեջան սահմանագծման հարցով, դրանով զբաղվում է անձամբ պետքարտուղարը
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը, պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանագծման վերաբերյալ հայտարարությունների մասին հարցին, նշել է, որ ԱՄՆ-ում շարունակում են խորապես հետաքրքրվել այս խնդրով։
Վեդանտ Պատելը հավելել է, որ այդ հարցով զբաղվում է ոչ միայն պետքարտուղարը, այլև պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենը, ավագ համակարգող Բոնոն, և իրենք շարունակում են համագործակցությունը կողմերի հետ: