Թե ինչ է լինելու Տավուշի մարզի հետ, այսպես կոչված, «անկլավները» հանձնելուց հետո, լինելու է այն, ինչ եղավ Արցախի հետ

Լրագրող  Մարգարիտա Դավթյանը ֆբ իր էջում գրում է.
 

Թե ինչ է լինելու Տավուշի մարզի հետ, այսպես կոչված, «անկլավները» հանձնելուց հետո, լինելու է այն,  ինչ եղավ Արցախի հետ Աղավնո, Սոս գյուղերը ու Լաչինի ստրատեգիական, կոմունիկացիոն հատվածները 2022 թվականին Ադրբեջանին զիջելուց հետո։

Այսօր արդեն,  Տավուշի 4 տարածքների հանձնումը նախ՝ անկլավ կդարձնի հենց Ոսկեպար ու Բաղանիս գյուղերը, երկրորդ՝ վտանգի տակ կդնի ռազմավարական նշանակության ճանապարհը, ինչի հետևանքով ոչ միայն խնդրահարույց կդառնա Վրաստանի հետ կապը այս հատվածում, այլև լրջորեն կվնասի հենց Նոյեմբերյանին, որտեղից մարդիկ պարզապես կսկսեն հեռանալ։

Այս թեմայով
am