Խոշոր հրդեհ է բռնկվել Չարենցավանի բնակելի շենքերից մեկում

Այսօր՝ ժամը 20։50-ի սահմաններում  ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 29 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաամշյանը, դեպքի վայր են ժամանել Չարենցավանի թիվ 47 և Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն բնակարանի ողջ գույքը ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից։

Այս թեմայով
am