Ադրբեջանում ՀՕՊ զորավարժություններ են ընթանում

Ադրբեջանում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի համար դասընթացներ են անցկացվում։ 

Ինչպես հաղորդում է APA-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով. «զորավարժությունների ընթացքում S-300 Favorit զենիթահրթիռային համակարգերի ստորաբաժանումների զգոն մարտական ​​անձնակազմերը կատարում են սարքավորումները մարտական ​​պատրաստության բերելու, օբյեկտները օդային հարձակումից պաշտպանելու, կեղծ թշնամու հրթիռային հարձակումները հետ մղելու և այլ առաջադրանքներ»:

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել էր տանկերի և մարտական մեքենաների անձնակազմի պատրաստման վարժանքների մասին։

Այս թեմայով
am