««Մայր Հայաստան»-ի հարակից ավտոկայանատեղին թենիսի կորտերի համար ավելի նպատակահարմար է». Արտակ Հովակիմյան
Երևանում թենիսի կորտեր կառուցելու մասին հարցի քննարկման ժամանակ քաղաքապետին զեկուցվեց, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում թենիսի կորտ կառուցելու համար ընթանում են նախագծա-նախահաշվային փաստաթղթեր պատվիրելու նպատակով մրցույթ հայտարարելու համար տեխնիկական առաջադրանքի կազմման աշխատանքներ: Տիգրան Ավինյանը հարցրեց. «Խոսքը գնում է «Մայր Հայաստան»-ին հարակից ավտոկայանման տարածքի մասի՞ն»: «Այո, արձանի կողքի ավտոկայանատեղին թենիսի կորտերի համար ավելի նպատակահարմար է»,- պատասխանեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը: