«Ղարաբաղը նենց չի, որ մնացել ա իրանց»․ Սասուն Միքայելյան

«90-ականներին, երբ սպարապետը կարողացավ բոլորիս համախմբել, էլի ծանր վիճակ էր, բայց կարողացանք։ Համախմբվածություն է պետք, որ կարողանանք նորից հզոր բանակ ունենալ»,- «Եռաբլուր»-ում, լրագրողների հետ զրույցում, ասել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ «Որ հելնենք, իրար ուտենք, մեկս մյուսին ասենք՝ դավաճան, ոչ մի բանի չենք հասնի»,- նշել է նա։ Խոսելով «Արցախը հետ բերելու» մասին՝ Միքայելյանն ասել է, որ դրանում չի կասկածում․ լուրջ դիվանագիտություն է պետք․ «Ղարաբաղը նենց չի, որ մնացել ա իրանց․․․ սաղ աշխարհը գիտեք՝ հիմա ինչեր ա կիրառում Ադրբեջանի վրա։ Դիվանագիտական առումով պիտի կարողանանք արտաքին աշխարհի հետ լուրջ կապեր ունենալ՝ հենց Արցախի հետ կապված»։

Այս թեմայով
am