Բացառիկ մանրամասներ Արիանա Հովսեփյանի մեքենայի այրման դեպքից․ հայտնի է՝ ով է եղել
Դեկտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Գիշերը ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցում՝ Զորավար եկեղեցու, մոտ ավտոմեքենա է այրվում: Մեքենան պատկանում էլ է հասարակական գործիչ, NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն Արիաննա Հովսեփյանին։
Meganews-ը կապ է հաստատել տիկին Հովսեփյանի հետ՝ պարզելու դեպքի մանրամասները։ Վերջինիս փոխանցմամբ՝ իրողության հիմքում ընտանեկան պատմություն է։
Հովսեփյանի ընկերուհին արդեն տևական ժամանակ է, ինչ ցանկանում է ամուսնալուծվել իր ամուսնուց՝ Մարտին Ամիրխանյանից, սակայն վերջինս սպառնալիքներով պահում է կնոջն իր կողքին։ Համբերության բաժակը լցվում է այն ժամանակ, երբ Ամիրխանյանը կնոջ մեքենան առանց թույլտվության և զգուշացման գրավ է դնում, որի մասին կինն իմանում է 2 ամիս անց ու խնդրում Արիանա Հովսեփյանին՝ օգնել գրավից հանել մեքենան։ Հովսեփյանն օգնում է ընկերուհուն, որին հաջորդում է Ամիրխանյանի անսանձ վարքագիծը ու հայտարարությունը առ Հովսեփյան, թե «դուք 2-դ դառնալու եք իմ 10 տարվա սռոկը, ես ոստիկանության աշխատող ունեմ, որ ինձ բռնեն նույն օրը բաց կթողնեն»։ Պահանջելով մեքենան հետ՝ կինը չի տալիս, իսկ ոմն Ամիրխանյանը դանակով ընկնում է կնոջ հետևից, որն էլ մի կերպ փախչելով հասնում է Հովսեփյանի տուն։ Ամիրխանյանը նույն ժամանակամիջոցում նկարում է մեքենան, ասում, թե մեքենային վնաս չի տա, սակայն սպառնալիքներ հնչեցնում ընկերուհիների հասցեին։
Որոշ ժամանակ անց՝ չգտնելով կնոջը, վնասում է Հովսեփյանի մեքենան՝ այրելով այն։ Տուժածը դիմել է ոստիկանության, կինն էլ կանաց պաշտպանության կոմնիտե ու դատարան ամուսնալուծության համար։ Հովսեփյանն ասում է, որ ինչ էլ լինի մնալու է ընկերուհու կողքին, քանի որ ամուսինը բազմիցս սպառնացել է կնոջն ու հետ պահել բաժանումից։
Գործ այժմ ոստիկանությունում է։
meganews.am