433 միլիոն ջեքփո՞թն են ուզում խլել. «Հրապարակ»
|
«Հրապարակ»-ը գրում է. «Դատախազությունը հրապարակային ծանուցմամբ քաղաքացի Իշխան Մարտիկի Վահրադյանին հրավիրել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն՝ նրան պատկանող գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրության շրջանակներում դիրքորոշում հայտնելու համար։ Ծանուցումից տեղեկանում ենք, որ Իշխան Վահրադյանը Երևան քաղաքում է հաշվառված, նա 1982 թվականին է ծնվել։ Նրա հետ մեկտեղ դատախազություն է հրավիրվել նույն հասցեում հաշվառված Տաթևիկ Գրիգորյանը, ենթադրվում է՝ կինը։ Ի դեպ, «Իշխան Մարտիկի Վահրադյան» տվյալներով մեկ մարդ կա Հայաստանում, ով բնակվում է Երևանում: Նույն անուն-ազգանունով ևս մեկ հոգի հաշվառված է Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ Մանրամասները՝ թերթի համարում: |