Փոխնախարարը, եթե չի ճանաչում ժողովրդական արտիստներին, գոնե թող ճանաչի պալատական սազանդարներին
Նիկոլայ Ծատուրյանը շատ արագ արձագանքեց Արդարադատության փոխնախարարի այն հայտարարությանը, թե ո՞վ է ճանաչում Ծատուրյան Նիկոլային։
«Մենք էլ ուրիշ խնդիրներ չունենք չէ՞ մեր երկրում, անվտանգությունը պահպանելու համար ամեն ինչ արել ենք, մնացել է սա, ու հիմա ընկել են էս հարցերի հետևից»,-Aysor-ի հետ զրույցում հանկարծ երկրի անվտանգության մասին հիշել է այն նույն Ծատուրյանը, որն արդեն տևական ժամանակ է, ինչ անտեսելով իր «ժողովրդական» կոչումը, կյանքում իր տեղը գտնել փորձող կարիերիստի պես անմնացորդ քծնում էր իշխանություններին՝ մոռանալով թե՛ Արցախի, թե՛ անվտանգության մասին։
Բայց մի բանում ճիշտ է Ծատուրյանը, երբ փոխնախարարին հորդորում է մեյդան չընկնել։ Այո, եթե փոխնախարարը չի ճանաչում ժողովրդական արտիստներին, ապա գոնե հանուն իրենց քաղաքական շահի, պարտավոր է ճանաչել պալատական սազանդարներին, որովհետև այս մարդիկ քծնանքի դիմաց ամենևին էլ չէին ակնկալում նման մոտեցում իրենց տերերի կողմից։