Հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին՝ ձյան տակից․ Pastinfo
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` անհետ կորած զինծառայողի ծնողներին առավոտյան տեղեկացրել են, որ գտել են զինվորի դին` ձյան տակից:
Տեղեկության վերաբերյալ փորձում են մեկնաբանություն ստանալ ՊՆ-ից:
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: