Երևանի Կիևյան կամուրջը վերանորոգման ընթացքում երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի

Երևանի Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կիրականացվեն հատվածային. աշխատանքների ընթացքում կամուրջը երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի   շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար  Տիգրան Գեղամյանը՝ նշելով, որ  կամրջի վերանորոգման աշխատանքները 2024 թվականին ամբողջությամբ կավարտվեն: 

«Մեր քննարկումների արդյունքում եկանք այն  համաձայնության, որ կամրջի վերանորոգումը լինելու է հատվածային, ըստ այդմ՝ կամուրջը փակ կլինի մաս-մաս:  Հուսով եմ ֆորսմաժորային իրավիճակներ չեն ստեղծվի, ու այն ամբողջությամբ փակելու կարիք չի լինի»,-ասաց Գեղամյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս թեմայով
am