Տեր Միքայել վարդապետ Գևորգյանին կարգալույծ անելու հարց չի էլ քննարկվում
Տաթևի վանքի վանահայր Հոգեշնորհ Տեր Միքայել վարդապետ Գևորգյանն ունի առողջական խնդիրներ, սակայն շարունակում է իր ծառայությունը, @ArmeniaSputnik–ին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Այս խնդիրը սոցցանցերում բուռն քննարկվում է, նույնիսկ ի պաշտպանություն նրա շարժում է ձևավորվել։ Սակայն Տեր Միքայելն իր հարցազրույցներում մի քանի անգամ ասել է, որ առողջական խնդիրներ ունի և այժմ չի կարող ծառայություններ մատուցել։