Այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր, պետք են պաշտոնյաներ, ովքեր լուծում են հարցեր. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրել է այն իրավիճակը, որ կա մարզերում:

Նա այսօր հայտարարեց, որ մարզեր կատարած այցերի ընթացքում տեսել է, որ կառավարության ծրագրերի իրականացման մեջ լրջագույն պրոբլեմներ կան:

Դիմելով մարզպետներին` նա ասաց, թե իրեն այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ:

«Ինձ պետք են պրոբլեմների լուծումներ, ինձ որևէ մեկդ չտաք բացատրություն, թե ինչու է այսինչ բանն այսպես, կգաք ու կասեք` այս հարցը լուծված է ու չբացատրեք` ինչպես»,- ասաց Փաշինյանը:

Նա ասաց` այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր, պետք են պաշտոնյաներ, ովքեր լուծում են հարցեր:

Այս թեմայով
am