Շնորհակալ եմ մեր թիմին ցուցաբերած բարձր պատասխանատվության և պատրաստվածության համար.Ռազմիկ Մկրտչյանի ուղերձը
Սիրելի' հայրենակիցներ, սիրելի' շենգավիթցիներ.
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։
Ավարտվեց ևս մեկ տարի, որը լի էր փորձություններով և հագեցած տարբեր իրադարձություններով ու ձեռքբերումներով, հաղթահարելով մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները՝ աշխատել ենք ավելի մեծ պատախանատվությամբ, որի արդյունքում ունենք շոշափելի ցուցանիշներ։
Տարվա ընթացքում կատարված բոլոր աշխատանքների հիմքում եղել և շարունակում է մնալ վարչական շրջանի համաչափ զարգացումը։
Վարչական շրջանի բազմաթիվ հարցեր իրենց ճիշտ լուծումն են գտել շնորհիվ փոխադարձ վստահության, ներդրած համատեղ ջանքերի և նվիրումի, մեր մարդակենտրոն բոլոր գործողությունները ծառայեցրել ենք ի շահ ժողովրդի և նրա բարեկեցիկ կյանքի։
Շնորհակալ եմ մեր թիմին ցուցաբերած բարձր պատասխանատվության և պատրաստվածության համար։
Շենգավիթ վարչական շրջանի սիրելի’ բնակիչներ, համոզված եմ, որ հաջորդ տարիներին ևս նույն սրտացավության և վստահության շնորհիվ շարունակելու ենք գործել՝ ամրորեն կառչած մեր սկզբունքներից և ապագայի տեսլականը կյանքի կոչելու վճռականությունից։
Տոկալու և արարելու ենք, մրցակցային խնդիրներին տալու ենք բարեհաջող լուծումներ, կառուցելու ենք մեր երազանքների հայրենիքը։
Խաղաղություն, առողջություն, բարօրություն բոլորիս։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։