ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացումը ՀՀ ինքնիշխանության կորստի սպառնալիք է․ Լավրով

Ռուսաստանին մտահոգում է ՆԱՏՕ-ի հետ Երևանի համագործակցությունը։ Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Այս տարի Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ մասնակցել է տասնյակ միջոցառումների, շարունակում են արդիականացնել զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, ՀՀ զինվորականները վերապատրաստում են անցնում Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք պետություններում: Դա չի կարող չանհանգստացնել մեզ»- նշել Է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը ընդգծում է․ «Մենք բազմիցս հայ գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակն է տարածաշրջանում ամրապնդել դիրքերը, պայմաններ ստեղծել «բաժանիր և տիրիր» սխեմայով մանիպուլյացիաների համար։ Հուսով եմ՝ Երևանում իրենց հաշիվ են տալիս, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի»։ 

Այս թեմայով
am